20.04.2025
ՀԱԿ-ը հրապարակել է ընտրացուցակի առաջին 30 համարների թեկնածուների անունները
prev Նախորդ նորություն

Մայիսի 29-ին կսահմանափակվի Գետառի նորակառույց փողոցի թունելի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը:

Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար կառույցը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ ու անվերջ զիջել. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար