24.11.2024
ԼՀԿ-ն պահանջում է ԱԽ արտահերթ նիստ հրավիրել խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանը ՀԱՊԿ-ից հստակ գնահատական է ակնկալում Բաքվի գործողություններին. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Հայաստանի սահմանից ադրբեջանական զինծառայողները առևանգել են հայ զինվորների միջազգային գործընկերների ոչ պատշաճ գնահատականների պարագայում:


«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ, սակայն Հայաստանի սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում, դա առեւանգում է», - մայիսի 27-ին ԱԺ-ում հայտարարել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


Նրա խոսքով, դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր Հայաստանի միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս եւ իրերն իրենց անունով չեն կոչում: «Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին», - ասել է նա:


Նշելով, որ Հայաստանի հանրության շրջանում կա ակնկալիք տեղի ունեցող իրադարձություններին ՀԱՊԿ-ի շատ օպերատիվ արձագանքի վերաբերյալ՝ Մակունցը ենթադրել է, որ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն «է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների»:


«Կարծում եմ՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները, ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա»,- ասել է Լիլիթ Մակունցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։