20.04.2025
Ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք
prev Նախորդ նորություն

Պատճառների մասին՝ հետո. մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու. Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Որոշում եմ կայացրել, որ առաջիկա ընտրություններում մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու: Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին:


Սա է այն ընտրությունը, որն ապահովելու է մեր երկրի ժողովրդավարության անշրջելիությունն ու ինքնիշխանության պահպանումը, ինչը կենսական կարևորություն ունի մեր պետության հետագա զարգացման համար:


Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա»։

Ադրբեջանցի զինվորականները շրջափակել և գերեվարել են 6 հայ զինծառայողների. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար