20.04.2025
Ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նախագահը ցավակցել է Տանն Կիլիկիո Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ:


Հեռագրում մասնավորապես ասվում է.


«Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են Կաթողիկոս Պատրիարքի անձնական ջանքերը՝ ուղղված հայապահպանությանը և հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի զարգացմանը:


Անգնահատելի է նաև նրա ավանդը միջեկեղեցական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում»:

Կարին Տոնոյանը գլխավորում է ցուցակը. 5165 շարժումը թղթերը հանձնեց ԿԸՀ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար