Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, քանի դեռ ադրբեջանցիները մեր ետ չեն քաշվել. վարչապետ
Հայաստանը սահմանի սահմանազատման և գծանշման վերաբերյալ փաստաթուղթը չի ստորագրի, քանի դեռ ադրբեջանական կազմավորումները չեն լքել երկրի տարածքը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ի սկզբանե ենթադրվում էր, որ կողմերը ժամանակավորապես կհաստատվեն նախկին խորհրդային սահմանի երկայնքով, մինչև վերջնական սահմանի որոշումը: Սակայն Ադրբեջանն իր վերջին գործողություններով փաստացի ձախողեց այս գործընթացը: Եվ հետագա բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն Սյունիքի և Գեղարքունիքի տարածքից դրա զորքերի դուրսբերումից հետո»,- ընդգծեց Փաշինյանը:
Այս փաստաթղթի հրապարակումից առաջ, շեշտեց նա, հայկական կողմը ներկայացրել է երկու կետ, որոնց ներառման հարցը պնդում էր: Առաջին կետը վերաբերում էր բոլոր ռազմագերիների վերադարձին, երկրորդ կետում նշվում էին այն կոորդինատները, որոնցից այն ոկղմ պետք է հետ քաշվեին ադրբեջանական զորքերը: Ըստ Փաշինյանի՝ այդ առաջարկները ներկայացվել են փաստաթղթի աշխատանքային տարբերակի հրապարակման նախորդ օրը և նախքան ըստ այդ կապակցությամբ բարձրացված աղմուկը:
«Դրանից հետո մենք ոչ մի պատասխան չենք ստացել մեր առաջարկների մասով: Այսինքն՝ դրանից հետո ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Ես չգիտեմ, թե որքանով են մեր քննարկումները կամ մեր առաջարկները ազդել իրավիճակի վրա, բայց փաստն այն է, որ սրանից հետո պատասխան չի եղել», - հավելեց Փաշինյանը: