ԱԺ-ում կոչ են արել դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Հայաստան Ադրբեջանի զորքերի ներխուժման փաստով
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կոչ է արել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետ կապված:
Այսօր ելույթ ունենալով խորհրդարանում՝ Բաբաջանյանը հերթական անգամ հնչեցրել է իր գնահատականները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին աջակցելու վերաբերյալ ՝ նշելով, որ ի պատասխան Հայաստանի՝ Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից իր տարածքի պաշտպանություն տրամադրելու մասին հարցմանը, միայն սահմանների սահմանազատման եւ սահմանագծման կոչեր են հնչում:
Նա նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններից ոչ մեկն այս օրերին Սյունիք չի այցելել, ի տարբերություն եվրոպական երկրների դեսպանների: Պատգամավորը վստահ է, որ այս շրջանը շատ հստակ ցույց տվեց, թե ով է Հայաստանի իրական ընկերը, իսկ ով է իսկական թշնամին։
«Ես կարծում եմ, որ մեզ ոչինչ չի մնում, քան դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ այդ խնդիրը լուծելու եւ դրան հասնելու այլ ուղիներ գտնելու համար։ Ես այդ քայլն անայլընտրանք եմ համարում, և մենք պարտավոր ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», — հայտարարել է պատգամավորը։
Բաբաջանյանն ընդգծել է, որ նախօրեին Վերին Շորժայում տեղի ունեցած բախումներն ուղղակիորեն կապված են իրանական պատվիրակության այցի եւ համատեղ ծրագրերի մասին առարկայական խոսակցությունների հետ: