24.11.2024
Իրանը հայտնել է Արեւմտյան Ադրբեջան նահանգում 3 լրտեսական ցանցերի բացահայտման մասին
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում պահպանվում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրները, ինչպես նաեւ ապահովում են ավտոտրանսպորտի երթեւեկության, Լաչինի միջանցքով պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


«Անցանելիությունը բավականին լուրջ է, ակտիվ։ Մեր խնդիրն է ապահովել անարգել և հանգիստ անցում մեր տարածքով, որի համար մենք պատասխանատվություն ենք կրում», - հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայող Միխայիլ Բարսկովը, որը ծառայություն է իրականացնում դիտորդական դիրքերից մեկում:


«Ճշտում ենք՝ արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք ամեն ինչ լավ է, թե ինչպես է ընթանում երթևեկությունը միջանցքով, մեր տարածքով։ Հետաքրքրվում ենք, թե ինչ բեռ են տանում, ստուգում ենք փաստաթղթերը», - հավելել է նա։


Բացի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերահսկողությունից, ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական դիրքերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ եւ իրականացնում է խախտումների կանխման, ինչպես նաեւ դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: