24.11.2024
Սարգսյան. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական քայլ էր
prev Նախորդ նորություն

Կարծիք. Բունդեսթագը ճանաչել է Ցեղասպանությունը, բայց հայերը, սրա հետ կապ չունեն

Գերմանիայի Բունդեսթագում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հետաքրքիր նրբերանգներ կան: Այդ մասին Facebook-ի իր էջում նշել է քաղաքական մեկնաբան Արմեն Խանբաբյանը: Խանբաբյանը նշել է, որ հետաքրքրիր նրբերանգները սկսվում են այն պահից, երբ Թուրքիայի Առաջին աշխարհամարտում պարտվելուց հետո Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրքերը Կոնստանդնուպոլսից գերմանական նավով տեղափովել են Գերմանիա՝ արդարադատությունից խուսափելու համար:

Նա հիշեցնում է, որ Օսմանյան կայսրության 1918թ.-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով թուրքական կառավարության առաջատար ներկայացուցիչները՝ Թալաաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը և այլոք երկրիը պատերազմի մեջ ներքաշելու ու Հայոց ցեղասպանության կազմակերպման համար տրիբունալի կողմից հեռակա կարգով մահվան էին դատապարտվել, սակայն գերմանացիները նրանց փրկել են:

Հայաստանում այդ ժամանակ իշխող ՀՅԴ-ը 1919թ.-ին որոշում է կայացրել օսմանյան կայսերական դատարանի որոշումը կյանքի կոչել: Քննարկման է դրվել ցեղասպանության մասնակիցների և իրականացնողների 650 անձանց, սակայն ընտրվել են 41-ը: 1921թ.-ին Սողոմոն Թեհլերյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների մեկին՝ Մեհմեդ Թալաաթ փաշային: Թեհլերյանը ճիշտէ ձերբակալվեց, սակայն գերմանական դատարանում արդարացվեց:

«Այդ ժամանակահատվածում ոչնչացվել են նաև Հայոց ցեղասպանության այլ իրականացնողներ՝ նախկին պաշտպանության նախարար Էնվեր փաշային սպանել են խոհրդային սահմանապահները 1925թ.-ին: Էնվերին սպանել է ազգությամբ հայ հրամանատար Մելքումովը», - հիշեցնում է նա:

Խանբաբյանը նշում է, որ մեկ այլ նրբերանգ է, թե ինչու Բունդեսթագը ընդունեց ցեղասպանությունն այժմ, այլ ոչ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, երբ Գերմանիայի նախագահ Հաուկը արտասանել է ցեղասպանություն եզրույթը: «Մեկ տարի առաջ ողջ Եվրոպան ու Գերմանիան դեռևս հույս էին կապում Թուրքիայի ու Էրդողանի հետ միգրացիոն ճգնաժամի հարցով: Այժմ այդպիսի հույսեր չկան: Մի կողմ թողնենք թուրքերին, կարևոր է հասկանալ, որ հայերն այստեղ, ցավոք, կապ չունեն», - եզրափակում է քաղաքական մեկնաբանը: