23.11.2024
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է զորամաս
prev Նախորդ նորություն

Լենա Նազարյանը վերընտրվել է ԱՊՀ-ում մարդու իրավունքներ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:


Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկվեցին օրակարգային բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում այդ պաշտոնում վերընտրվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:


Մասնակիցները մտքեր փոխանակեցին մշակվող մոդելային նախագծերի եւ դրանց վերաբերյալ ստացված դիտողությունների շուրջ: Քննարկման արդյունքում որոշվեց «ԱՊՀ մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման եւ բուժման ծառայություններին հավասար հասանելիություն ապահովելու մասին» եւ «Օրգանների դոնորության մասին» մոդելային օրենքների նախագծերը ներառել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում: