5.05.2025
Կայուն անվտանգության ապահովման ճանապարհը սկսվում է Արցախի շենացումից. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախի ներքին անվտանգության հարցերի շուրջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6–ին, խորհրդակցություն է հրավիրել Հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ:


Քննարկվել են Հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ եւ արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:


Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների եւ զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ եւ օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին եւ բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:


Քննարկվել են նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի եւ ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարեւոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները:


 

Երևանում COVID-19-ով 72-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան