23.04.2025
Գարեգին Բ-ն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են գերիների ազատ արձակման հարցը
prev Նախորդ նորություն

Որքանով է իրավաչափ նախկին պաշտոնյաներին բնակարաններ նվիրելը. ԱՀ դատախազությունը կստուգի

Արցախի գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին հայտնում է Արցախի գլխավոր դատախազությունը:


«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են սույն թվականի մարտի 29-ին դատախազություն մուտքագրված դիմումներում ներկայացված` նախկին տարիներին պետական միջոցներով բնակարաններ ձեռք բերելու և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նվիրելու դեպքերի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայտարարությունները` բավարար հիմքերի առկայության դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթն իրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահը անկախ պատգամավորների հետ քննարկել է երկրում առկա իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար