11.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում է՝ համայնքային այցերի
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։


Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ։


Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը