10.07.2025
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն բարեփոխումներ են սպասվում. նախարար

Կենսաթոշակային ոլորտում կարևորագույն բարեփոխումներ են սպասվում: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։


Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։ Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում։


 


 

Մինչ Փաշինյանի հետ հանդիպելը Մարուքյանը տեսակցել է Արմեն Սարգսյանին
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ