8.04.2025
ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է. Ծառուկյանը հանդիպել է դեսպանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փոխանցել է ևս 31 զոհված զինծառայողի աճյուն՝ առանց նշելու գտնվելու վայրի մասին

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Նշվում է, որ Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:


 

Մեկնարկեց Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը