23.11.2024
Նպատակային վարկավորում. Բաքուն փորձում է կաշառե՞լ Թեհրանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սփյուռքի միջոցով վերջնագի՞ր է ներկայացնում ՌԴ-ին

Համառուստանյան ադրբեջանական կոնգրեսին պատկանող և Մոսկվայում գտնվող արբեջանական համայնքի տանն օրերս կայացել է կլոր սեղան՝«Ժողովրդական դիվանագիտություն և Անդրկովկասյան կծիկ» թեմայով: Միջոցառումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումների ֆոնին և նպատակ է հետապնդել գտնել կարգավորման ուղիները:

Կլոր սեղանի կազմակերպիչը Մոսկվայի մարզի Ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարությունն էր, որի ղեկավար Գալիբ Աղաևը հայտարարել է, որ ադրբեջանցիները «խաղաղասեր ժողովուրդ են», սակայն չի մոռացել հիշատակել, որ նրանց «համբերությանը նույնպես սահման կա»:

Միջոցառման մոդերատորներները, որոնց թվում տեխնիկական գիտությունների դոկտոր Զահիդ Գոջաևը հայտարարում էին, որ «ադրբեջանցիները սրտացավ ժողովուրդ են և արյունարբու չեն»: Սակայն հարց է ծագում, ինչպես կարելի է այս պարագայում բացատրել այն հանգամանքը, որ հակամարտության գոտում ռազմական գործողություններից հետո հայկական կողմին հանձնված զինվորների դիակները գլխատված էին ու խոշտանգված: Ինչպե՞ս է այդ ամենը տեղավորվում պրոֆեսոր Գոջիևի՝ ադրբեջանցիների «սրտացավության» մասին հայտարարության համատեքստում:

Միջոցառման ավարտին ընդունված հայտարարության մեջ նշված է, որ «Ադրբեջանը դարեր շարունակ ապրել է ժողովրդական դիվանագիտության կանոններով և ժողովուրդների միջև խաղաղությամբ»:

Միջոցառման մասնակիցները կանխամտածված լռում էին ժամանակից իրադարձությունների մասին. չի խոսվել Ադրբեջանում ռուսական համայնքի թվի կրճատման և ՌԴ-ում ադևբեջանական սփյուռքի ավելացման մասին: Եվ այն մասին, որ անկախության հռչակումից հետո Ադրբեջանը լքել է կես միլիոն ռուս:

Իրենց փորձերում Ադրբեջանը ներկայացնել որպես «աշխարհի ամենահանդուրժող երկիր», մասնակիցները հայտարարում էին, որ այսօր «Ադրբեջանում բնակվում է մոտ 70 հազար հայ, հանրապետական հեռուստաընկերությամբ էլ հայերեն և ռուսերեն լեզուներով ծրագրեր են հեռարձակվում»:

Սակայն փաստերը այլ բան են ասում: Խոսակցությունները, թե Ադրբեջանում բնակվում է մոտ 30 հազար հայ չայխանայի մակարդակի լուրեր են: Նկատի է առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանում բնակվում են հայուհիներ, ովքեր ամուսնացած են ադրբեջանցիների հետ և ովքեր չեն ցանկացել լքել երկիչրը հայերի զանգվածային արտագաղթի ժամանակ: Սակայն այդ հայուհիների անձնագրերում չի նշվում նրանց ազգությունը և նրանք փոխել են իրենց ազգանունները:

Ադրբեջանում անհնար է հանդիպել է մարդ, ով կունենա հայկական անուններ կամ անձնագրում նշված կլինի նրա հայ լինելու հանգամանքը: Կեղծ է նաև այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանում հայերեն լեզվով ծրագրեր են հեռարձակվում: Գոյություն չունի նաև ծրագրեր ռուսերեն լեզվով: Զարմանալի է, թե ինչպես են այդպիսի հակառուսական միջոցառմանը մասնակցել մի շարք ռուսաստացնի փորձագետներ և քաղաքագետներ: Ցավոք ժամանակակից ՌԴ-ում գումար վաստակելու մոլուցքը վեր է ազգային շահերից: