23.11.2024
ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված 44 զինծառայողների անունները
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1042 նոր դեպք, 21 մարդ մահացել է

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է: