Հակառակորդն ընտրել է արցախահայությանը, ապաև Հայաստանը բնաջնջելու ուղին. Հարությունյան
14.10.2020
Հրադադարի մասին հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ, համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ: Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Այս մասին տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ունենք ընդամենը մի ճանապարհ՝ հակառակորդին պարտադրել զինադադար։
"Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ՝ չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։
Բայց ուշ չէ։
Նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը՝ այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը՝ հետո հաջողության դեպքում նաև՝ Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։