25.11.2024
ՊԲ-ն պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն պարտադրելով խաղաղություն. նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 072-ի:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 948 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Սեպտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է:


Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1243-ի: