19.04.2025
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին և ռազմական կցորդին
prev Նախորդ նորություն

Հայաստանի համախառն պարտքը 2020 թ. հուլիսին աճել է ավելի քան 220 մլն դոլարով

Հայաստանի համախառն պետական պարտքը 2020 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 7 939 525 մլն դոլար՝ հունիսի համեմատ ավելանալով 220 682 մլն դոլարով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտնում է Armbanks ֆինանսաբանկային պորտալը՝ վկայակոչելով հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։


Ընդ որում, տարեսկզբից ընդհանուր պետական պարտքն աճել է 618 269 մլն դոլարով: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետության արտաքին պետական պարտքը 2020 թվականի հուլիսի վերջին կազմել է 6 055 237 մլն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 73 591 մլն դոլարով:


Արտաքին պարտքի կառուցվածքում մոտ 5 576 651 մլն դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարության պարտքերին (70 015 մլն դոլարի աճ), իսկ Հանրապետության կենտրոնական բանկի պարտքը կազմում է 478 586 մլն դոլար (3 576 մլն դոլարի աճ):


Հայաստանի ներքին պարտքը հուլիսի վերջին կազմել է 1 884 288 մլն դոլար՝ ավելանալով 147 092 մլն դոլարով: Ընդ որում, շուրջ 1 742 302 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 141 986 դոլար, ներքին երաշխիքներով ցուցանիշը ներկայացված չէ:


Ընդ որում, հուլիսի վերջի տվյալներով, դրամային համարժեքով պետական պարտքն աճել է 128 061, 4 մլն դրամով եւ կազմել 3 851 940 մլն դրամ:


Ֆինանսների նախարարության տվյալներով ՝ 2019 թվականի արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը կազմել է 53,6 տոկոս, սակայն այն լիովին կառավարելի է եւ նոր ներգրավումների հնարավորություն կա:


Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Հայաստանը պարտքային բեռը կավելացնի 260 մլրդ դրամով COVID-19 պայմաններում, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կարող է կազմել 324 մլրդ դրամ:


Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 324.167 մլն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 158 մլն դոլարով: Հանրապետության արտաքին պետական պարտքը 2019 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5 789.729 մլն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում գրանցելով 163 մլն դոլարի աճ:


Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 5 300.412 մլն դոլարը Հայաստանի կառավարության պարտքն է (186.278 մլն դոլարի աճ), իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կազմում է 489.317 մլն դոլար (նվազելով 22.801 մլն դոլարով): Ընդ որում, Հայաստանի ներքին պարտքը դեկտեմբերի վերջին հասել է 1 534,439 մլն դոլարի՝ կրճատվելով 5.386 մլն դոլարով։

Ապրիլյանի հանձնաժողովի՝ գաղտնի նյութերով զեկույցը հայտնվել է այլ անձի ձեռքում. Գորգիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար