18.04.2025
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին
prev Նախորդ նորություն

Երևանում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակի հուշարձան կտեղադրվի

Երևանի ավագանին համաձայնություն տվեց Երևանի Զաքիյան, Բեյրութի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական զբոսայգու՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքիյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը:


Որոշումն ընդունվեց ավագանու այսօրվա նիստում:


Նշենք, որ հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարությունը Երևան համայնքին հատկացրել է 2 մլն դրամ: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը:


 

Մոսկվա-Երևան չարտերային չվերթների նոր ժամանակացույցը հայտնի է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար