23.11.2024
Ավտոմեքենան բախվել է ավտոկանգառին. կա տուժած
prev Նախորդ նորություն

Մարզպետներին անհրաժեշտ է հեռու պահել կարանտինի ներդրման գործընթացից. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է չընդլայնել մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի լիազորությունները՝ նրանց տալով կարանտին սահմանելու իրավունք: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հայաստանի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:


Նրա խոսքով, մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը նման վիրուսային վարակների մոնիտորինգի լծակներ չունեն, տեսչական հսկողության համապատասխան մարմիններ չկան, հետեւանքների վերացման մեխանիզմներ չկան: Այս առնչությամբ Կարապետյանը կոչ է արել «հեռու պահել նրանց» կարանտինի սահմանման գործընթացից՝ նման լիազորություններ տալով բացառապես կառավարությանը։ «Նույնիսկ ամենափոքր կարանտին գյուղում պետք է կառավարության որոշումներով սահմանվի», - համոզված է Կարապետյանը:


Ի պատասխան արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ լիազոր մարմինները պետք է ունենան իրավիճակին օպերատիվ արձագանքելու օրենսդրական հնարավորություն: «Օրինակ, եթե որևէ մանկապարտեզում տեղի է ունեցել վարակի բռնկում, որքանով ճիշտ կլիներ այդ հարցի լուծման համար ներգրավել կառավարությանը՝ զրկելով օպերատիվ գործելու հնարավորությունից», - հայտարարել է նա: Այդուհանդերձ, փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել այդ առաջարկը փոփոխությունների փաթեթի քննարկման փուլում առաջինից երկրորդ ընթերցում:


Պատգամավորը Գրիգորյանի փաստարկներին չհամաձայնեց։ «Նույնիսկ եթե նման իրավիճակ է ստեղծվել մեկ մանկապարտեզում, մարզի ղեկավարը չունի ռեսուրսներ և լծակներ ճիշտ ախտորոշելու համար։ Դա անում են տեսչական վերահսկողության մարմինները, որոնք ենթարկվում են ոչ թե մարզպետարաններին, այլ կառավարությանը։ Այլ կերպ ասած՝ հարցը, միևնույն է, կքննարկվի կառավարությունում։ Ավելին, խոսքը կարող է գնալ չէ որ ոչ թե մանկապարտեզի, այլ մի ամբողջ համայնքի, այդ թվում՝ Երևանի մասին», - հայտարարել է նա։


Փոխնախարարն իր հերթին տեղեկացրել է, որ փոփոխությունների համաձայն` մարզպետը կարող է կարանտին սահմանել միայն առողջապահության նախարարության առաջարկի հիման վրա, ոչ սեփական հայեցողությամբ:


Նշենք, որ մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի փոփոխությունների փաթեթի համաձայն, կարանտինի կիրառման մասին որոշում կարող է կայացվել:


Կարանտինի սահմանման դեպքում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կարող են ձեռնարկվել հետևյալ միջոցառումները՝ կարանտինի գոտուց մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում, դիտանցում, մեկուսացում, ինքնամեկուսացում: Կարանտինի սահմանման դեպքում կառավարության նախաձեռնությամբ նախատեսվում է միջոցառումների ավելի լայն համալիր։