24.11.2024
Ե՞րբ կկայանան Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները երրորդ ուժի պահանջ ունեն. ՀԱՍԱԿ-ը երևանցիներին ներկայացրեց իր գաղափարները

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը օգոստոսի 15-16-ին Երևանում քաղաքացիներին է ներկայացրել իր գաղափարախոսությունը և առանցքային ծրագրային դրույթները: Այդ նպատակով կուսակցության ներկայացուցիչները մայրաքաղաքի փողոցներում բաժանել են քաղաքական ուժի մանիֆեստով ավելի քան 2000 բուկլետ:

Կուսակցության ներկայացուցիչները ծանոթացրել են քաղաքացիներին ՀԱՍԱԿ-ի գաղափարներին, հիմնական ծրագրերին, որոնք նախատեսվում է իրագործել առաջիկայում, ինչպես նաև այն հիմնական շեշտադրումներին, որոնք ընդունվել են քաղաքական ուժի վերջին համագումարի ժամանակ:






«Մեր նպատակն էր ներկայացնել քաղաքացիներին քաղաքական մեր ուժի գաղափարախոսությունը: Այս շփումները կարևոր են այն տեսանկյունից, որ դրանք երկկողմանի են՝ մենք ոչ միայն ներկայացնում ենք քաղաքացիներին մեր կուսակցության ծրագրերը, այլև շոշափում նրանց տրամադրությունն ու սպասելիքները, թե այս պահին ի՞նչն է նրանց հուզում ու հետաքրքրում: Եվ կարող եմ ասել, որ քաղաքացիները բավականին լավ էին ընդունում մեր մոտեցումները ու նշում, որ Հայաստանում երրորդ ուժի մեծ պահանջ այս պահին իսկապես կա»,- ասաց կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:




Նա հիշեցրեց մանիֆեստի առանցքային դրույթը՝ կուսակցությունը չի ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց նաև անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։ Հետևապես առաջարկվում է «երրորդ ճանապարհը»:

Արման Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ ակցիան լինելու է շարունակական. սկիզբը դրվեց մայրաքաղաք Երևանում, բայց այն կիրականացվի նաև մարզերում: