26.11.2024
Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով - ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի հաղորդագրությունը։

Նիստի օրակարգում կլինեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած նախահարձակ գործողությունները և դրանց հետ կապված հարցեր, հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Ավելի վաղ Արցախի նախագահ Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի գրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ՊԲ-ին և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկ: Տեղեկատվությունը հերքում է ադրբեջանական ՊՆ-ն: