27.09.2024
Սևրի պայմանագիրը եղել է և այն հնարավոր չէ վերախմբագրել. ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար. Փաշինյանը՝ Լիբանանից վերադարձող ՀՀ քաղաքացիներին

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։


ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։


Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար», - ասված է նրա գրառման մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանից և Արցախից Լիբանան 3 չվերթով առաքվել է 36 տոննա բեռ ՝ առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք և դեղորայք: Լիբանանից առաջին երկու չվերթներով 56 հայրենակիցներ տեղափոխվել Հայաստան, որոնցից 45-ը Լիբանանից երրորդ ինքնաթիռով են ժամանել Երեւան:



 

ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալներ ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը