23.11.2024
Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը։


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չէր կարողացել ներկայանալ դատական նիստին, ինչից ելնելով այն հետաձգվեց։


Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը` դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը, ժամը 13։00-ն։