23.11.2024
ՀՀ-ն կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Մնացականյան
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանը բուժաշխատողների խնդրով դիմել է վարչապետին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։


Ըստ պատգամավորի հիմնավորման, այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի շարունակելու իրենց գործունեությունը։


«Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայսատանի Հանրապետությունում գործող հյուրնոցային բիզնեիսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,- ասված է առաջարկության մեջ։