23.11.2024
Հատեցինք 40433-ի շեմը. ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 796-ի. մեկ օրում 5 մահ է գրանցվել

Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 5 մահ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


"Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ", - հայտնում են նախարարությունի։


Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:


"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած", - ասված է հաղորդագրության մեջ։