25.11.2024
Կիսում ենք ձեր ցավը. վարչապետի ուղերձը Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների քրգործերն ուսումնասիրող խումբ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին նոր որոշում է ստորագրել։


Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝


1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:


2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:


3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:


4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: