25.11.2024
Երևանցիները ստիպված են լինելու մոռանալ թթվածնի մասին. Նորքի այգիները վաճառքի են հանվել
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:


Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:


Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:


Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն: