24.11.2024
Երևանում կենսաթոշակի, նպաստի դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով
prev Նախորդ նորություն

Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով:


Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում 1 չպայթած զինամթերք:


Ընդ որում՝ հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:


Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:


Աշխատանքները շարունակվում են: