19.04.2025
IPChain ասոցիացիայի ներկայացուցիչները Գարեգին II-ի հետ քննարկել են բլոկչեյն նախագծերը
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել. ԱՆ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ:


«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- գրել է խոսնակը:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 439 նոր  դեպք և 16 մահ:


 

Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար