19.04.2025
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 օրում նվիրաբերվել է 160,728,000 դրամ
prev Նախորդ նորություն

Հայակական կողմը խոցել է 150-200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ադրբեջանական ԱԹՍ-ներ

Հուլիսյան մարտերի ժամանակ հայկական ՀՕՊ զորքերը խոցել են ադրբեջանական ԱԹՍ-ներ, որի հետևանքով Բաքուն կրել է շուրջ 150-200 մլն դոլարի վնաս: Այդ մասին այսօր Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում խոցված ԱԹՍ-ների ցուցադրության ժամանակ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը:


«Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել՝ հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը նշված միջոցների գների վերաբերյալ»,- ասել է նա։


Նրա խոսքով, հայկական կողմից խոցված՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը բավական լուրջ ուսումնասիրության աղբյուր են։ «Խոցված ԱԹՍ-ները բավականին լուրջ ինֆորմացիայի աղբյուր են: Լուրջ հետազոտությունների նյութ է՝ ինչպես են դրանք կառավարվում, ինչ ծրագրերով են աշխատում, ինչ միջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ», - ասել է նա:


Նա նշել է, որ ԱԹՍ-ների ծրագրավորումը իսրայելական արտադրության է, շատ նորմալ կառավարվում են: «Լուրջ ծրագրավորված զենք է, որն ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր հակաօդային պաշտպանության զորքերի հմտության շնորհիվ»,- նշեл գերենալ-մայորը՝ նշելով, որ հայկական ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել:


«Մեր սարքավորումներն աշխատել են թե ցերեկային պայմաններում, թե գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են», - ասել է նա։


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ներկայացվել են վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները:

ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար