24.11.2024
Ադրբեջանական կողմը հայկական ԱԹՍ չի խոցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի տարհանումը մարտադաշտից. ՊՆ

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:


«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից», - ասված է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ այսօր գիշերը դրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական հարձակումն են գործել՝ ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։


Պաշտպանության նախարարության տվյալներով, հարձակման հետևանքով ադրբեջնական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը, համաձայն ՊՆ-ի, զոհեր և վիրավորներ չունի: