20.04.2025
Սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին բախումները սպառնում են տարածաշրջանային կայունության. Թեհրան

Հայ-ադրբեջանական սահմանին բախումները մտահոգություն են հարուցում, քանի որ սպառնում են երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին:


Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։ «Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից», - գրել է իրանցի պաշտոնյան։


Նշենք, որ հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ 


Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։


Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։


 

Թուրքիան հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար