8.09.2025
ՀՀ-ում մեկ օրում կորոնավիուսային հիվանդությունից գրանցվել է 12 մահ
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:


Միևնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:


Ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:


Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:


Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:

Այս տարվա 1-ին կիսամյակում հարկային եկամուտները նվազել են 17.6 մլրդ դրամով. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը