24.11.2024
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միավորվել են՝ հանուն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու
prev Նախորդ նորություն

Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։ Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ:


«Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։ Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։


Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»։