23.11.2024
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 397-ի. մեկ օրում 11 մահ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեկուսացել է

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակակրի հետ շփվելու պատճառով մեկուսացել է, սակայն օրեր առաջ հանձնած թեստի պատասխանը եղել է բացասական: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Գաբրիել Բալայանը շփում է ունեցել վարակակրի հետ եւ այդ պատճառով մեկուսացել է, սիմպտոմներ չունի, ինքնազգացողությունը լավ է եւ շարունակում է հեռավար կապի միջոցով իրականացնել իր գործառույթների զգալի մասը»,-հայտնել է Ստեփանյանը:


Խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԶՈՒ բոլոր օղակների անձնակազմի հետ ՊՆ ղեկավարության մշտական անմիջական շփումը, ելնելով ԶՈւ անձնակազմի առողջապահական անվտանգության պահպանմամբ՝ ռազմաբժշկական ընթացակարգերով սահմանված չափորոշիչներով որոշակի պարբերականությամբ ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմը թեստավորվում է, Բալայանը օրեր առաջ էր թեստավորվել եւ պատասխանը բացասական էր: