24.11.2024
ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցությունն ու Դաշնակցությունը աշխատանքային խումբ են ստեղծում
prev Նախորդ նորություն

COVID-19-ով հիվանդացածներից ծանր վիճակում է 502-ը, ծայրահեղ ծանր՝ 113-ը. նախարար

Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերի առումով նախորդ օրն ունեցել ենք ռեկորդային բացասական բացարձակ թիվ: Հաստատվել է 771 նոր դեպք, կատարվել է 2336 թեստ: Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Մինչև Թորոսյանին խոսքը փոխանցելը երկրում առկա համաճարակային վիճակին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ ամենամեծ խնդիրը եւ «մեր մյուս խնդիրները ծագում են հենց այստեղից»: Նա կոչ արեց քաղաքացներին հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:


«Այս կանոնների պահպանման դեպքում միայն մենք ստիպված չենք լինի հայտրարել տոտալ լոկդաուն, որը հղի է սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներով», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ համավարակի տարածման հիմնական օջախները մնում են բակերը, որտեղ մարդիկ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները:


Ըստ այդմ նա հանձնարարեց ոստիկանության պետին ավելի խստացնել բակերում հսկողությունը և խոսքը փոխանցեց Արսեն Թորոսյանին:


«Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք», - տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: «Այսինքն այդ իմաստով վիճակը չի փոխպվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարեւոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միեւնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է», - ասաց նա:


Նախարարի խոսքով, առայժմ բարվոք է վիճակը հոսպիտալացման առումով: «Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը: Մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Այս իմաստով վիճակը լավ է», - ասաց Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է զբաղեցվում են:


Այնուհետև նա տեղեկություն հայտնեց կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի մասին. «Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»:


Վերջում նա պարզաբանեց լուրերն առ այն, համաձայն որոշ հաշվարկների, վարակակիների իրական քանակը ՀՀ-ում գրեազանցում է 100 հազարը:


«Խոսքը այս պահին առկա վարակակիրների մասին չէ, այլ մարտի 1-ից տեղի ունեցող հաշվարկով վարակվածների ու ապաքինվածների մասին է: Այսինքն՝ այդ ժամանակից սկսած մինչև օրս քանի վարակակիր է եղել, որոնք ընթացքում ապաքինվել են: Դրանց մի մասի վերաբերյալ մեն տեղեկություն ունենք, մյուսի մասին՝ ոչ: Դրանց մեծ մասն անգամ չեն իմացել որ կորոնավիրուսով են հիվանդացել, քանի որ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշերի», - ասաց նախարարը: