23.11.2024
Պարետատունն անպատասխան է թողել պատգամավորի զանգերը
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով. հայտարարություն

ՍԴ դատավորները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ իրենք պատրաստ են ապահովել Սահմանադրության գերակայությունը:


«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։


Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը և Արևիկ Պետրոսյանը: