23.11.2024
ԵԽ-ի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետին
prev Նախորդ նորություն

Էնֆիաջյան, Ենգիբարյան, Պողոսյան. կորոնավիրուսը չխնայեց նաև ԱԺ պատգամավորներին

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով: Այսօր նրա գործընկերները՝ ԲՀԿ-ական պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, որոնց պատասխանները կլինեն վաղը:


Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ևս վարակվել է.


«Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։

Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։


Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, կորոնավիրուսը հաստատվել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ ևս: