Գտնվել են Միքայել Մինասյանի հին համակարգիչն ու օֆշորային հաշիվները. Հրաչյան Հակոբյան
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործին, ըստ որի բացահայտվել է Վենետիկում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:
Հակոբյանը, մասնավորապես, նշել է․
«Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։
Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։