24.11.2024
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել են ՀՔԾ:


Այս մասին ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


«Միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով», - ասել է նա:


Դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուսումնասիրում է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեանյութը։


ՀԿՔ-ից հաստատել են, որ միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն հասցեարգրվել է իրենց կառույցին:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ի առավոտյան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուք է եղել, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում էր: