19.04.2025
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են
prev Նախորդ նորություն

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց. շաբաթն առաջնագծում

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:


Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր /8 արկ/:


ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


 

Օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է. Գուրգեն Խաչատրյանն իրեն կալանավորելու որոշման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար