5.04.2025
Ղարաբաղյան բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Լավրով
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռն արձագանքել է հոգևորականության մասին Փաշինյանի գնահատականներին ու տեսակետներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 20-ի ուղերձին։ Հայտարարությունը՝ ստորև․


«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։


Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։


Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, մասնավորապես, ասել է, որ «հոգևորականության գործունեության մեջ ավելի շատ քաղաքական ինտրիգներ են տեսնում, քան Աստվածաշնչից բխող գործունեություն»։


Ունենք կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի աճի կայուն տեմպ. նախարար
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ