23.11.2024
Հայաստանում կորոնավիրուսի 44 նոր դեպք է հաստատվել
prev Նախորդ նորություն

Եվս մեկ մահ կորոնավիրուսից. հայտնի է, թե ինչից է մահացել 66-ամյա տղամարդը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։


Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։


Այսպիսով Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք, 32-ն առողջացել են։