5.04.2026
Հրդեհ՝ Կոնյակի գործարանի մոտ գտնվող բենզալցակայանում. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
prev Նախորդ նորություն

Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար:


Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը:


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ներկայիս տագնապալի ժամանակներում, երբ նոր կորոնավիրուսի համավարակը մարդկանց կանգնեցրել է առողջական, սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների առջև, և մեր պետական հաստատություններն ու համապատասխան կառույցներն անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու այդ վարակին, հանրությունը նմանապես կարիք է զգում Ձեր խոսքի և հորդորի:


Այս պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետությամբ առավելագույն ճիգեր է ի գործ դնում՝ աջակից լինելու հավատացյալ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։ Մաղթենք զորություն հայոց պետությանը և Ձեր հայրապետությամբ՝ Սուրբ Եկեղեցուն, առողջություն ու ապահովություն մեր ժողովրդին»։


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղված՝ նախագահի խոսքում մասնավորապես ասվում է. «Ներկայիս բարդ ժամանակներում, երբ մարդիկ ստիպված են լարել իրենց ուժերն ու մեծ ջանքեր գործադրել, ավելի է մեծանում Եկեղեցու և հավատքի դերը մեր կյանքում։


Թող Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հարստացնի յուրաքանչյուրիս հոգին ու տունը, իսկ Ձեզ համար դառնա կենարար աղբյուր՝ ի փառս Հայոց Սուրբ Եկեղեցու և ի ապահովություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի, Հայաստանի և Արցախի»։

Կառավարությունը մտադիր է երկարաձգել Արտակարգ դրության ռեժիմը. Փաշինյանի հանձնարարականը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար