25.11.2024
Լարսը բաց է միայն բեռնատարների համար. Վրաստան մուտքն արգելող որոշումը ուժի մեջ է
prev Նախորդ նորություն

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը կավելանա կրկնակի տեմպերով. վարչապետ

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ:


Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:


Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»,- ասված է վարչապետի գրառման մեջ: 



VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարությունը հակաճգնաժամային ինը միջոցառումներ է իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 150 մլրդ դրամ: