24.11.2024
Ծեծ, գողություն, յուրացում. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը պատրաստ է նոր արտահերթ նիստերի. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովը պատրաստ է նոր արտահերթ նիստերի, եթե դրանց կարիքը լինի: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ապրիլի 2-ին ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որի խոսքով բոլոր խմբակցությունները՝ անկախ նրանից, թե երբեմն նիստերի ժամանակ ինչպիսի դեբատներ են լինում, հասկանում են, Հայաստանում առկա իրավիճակը:


Միրզոյանը հավասում է՝ կա այդ գիտակցումը, որ ցանկացած պահի կարող է կառավարության նոր գործիք պետք գալ կորոնավիրուսի դեմ պայքարում եւ խորհրդարանը պատրաստ է քննարկել բոլոր գործիքները:


«Այս առումով երկու միտում կա. կա պնդում, որ խորհրդարանը ցանկացած պարագայում դակում է որեւէ նախագծի, որը գալիս է կառավարությունից կամ պարետատնից, եւ մյուս մյուս կողմից ասվում է, որ խորհրդարանն անիմաստ երկար քննարկումներ է անում, օպերատիվ չի: Այս երկու կարծիքները հակասում են միմյանց», - ասաց նա՝ նկատելով, որ ԱԺ-ն շատ հավասարակշռված է աշխատում եւ օպերատիվ արձագանքում է: «Ամեն տառի վրա աշխատում է: Կառավարությունից ուղարկված փաստաթղթերը փոփոխվում են, նորից են քննարկվում», - ասաց նա:


Նրա խոսքով, իշխանությունները շատ լավ հասկանում են, որ արտակարգ միջոցառումներ են անհարմարություններ կարող են պատճառել, որոնցից կդժգոհեն հասարակության այս կամ այն շերտերը:


«Ի վերջո սահմանափակումների մասին է խոսքը, եւ դա առաջացնում է դժգոհություն, մյուս կողմից դրանք մարդկանց սոցիալական վիճակին են հարվածում: Կա այդ գիտակցումը, որ քաղաքական ուժերը նաեւ իրենց վարկանիշի հաշվին են այս ոչ պոպուլյար լուծումների գնում: Կա նեւ այդ սարսափելի մեծ պատասխանատվության զգացումը, որ այս պահին ցանկացած քայլից, ցանկացած վայրկյանից բազմաթիվ մարդկանց կյանքերն են կախված»,- ասաց ԱԺ նախագահը:


Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 92 դեպք` հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 663 է: Ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 33 է, փաստացի բուժվողներինը՝ 626, բացասական թեստերը՝ 2940, մահվան ելքերը՝ 4:


Հայաստանում մարտի 16-ից հայտրարված է արտակարդ գրությություն, իսկ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: