Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Նիկոլ Փաշինյան
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
«Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն»։
Իսկ հիմա, որպես արդյունք՝ Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում։
Սա է ազգային քաղաքականության մեր ընկալումը»,- գրել է վարչապետը:
Տեսանյութում ասվում է, որ Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2020. Անառջնորդ պայքար հանուն ժողովրդավարության» զեկույցի հեղինակները Արցախն առանձնացնում են Եվրասիական տարածքի այլ չճանաչված տարածքներից. «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում նկատվում էր մրցակցություն և քաղհասարակության ակտիվություն: Հարթակ է ստեղծվել նաև 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների համար»: