24.11.2024
Մնացականյանը՝ Չավուշօղլուի խորհրդի մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»
prev Նախորդ նորություն

Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը, առողջացման ծրագիր է պետք. Ծառուկյան

Հայաստանում տնտեսական աճ կա, սակայն սա չի ազդել հասարակ քաղաքացիների բարեկեցության վրա: Տնտեսության առողջացման ծրագիր է պետք: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


«Ես Հարվարդ չեմ ավարտել, սակայն տնտեսության մեջ եմ զարգացել: Ձեռքս պուլսի վրա է: Ասել եմ ու ասում եմ, որ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն անել չի հաջողվի: Տնտեսական հեղափոխության համար հարկավոր է առողջացման ծրագիր լինի, հատկապես փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության ու երիտասարդ ընտանիքների համար», - ասաց Գագիկ Ծառուկյանը, որը համարվում է Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը:


Նա տնտեսական հեղափոխություն կհամարի բանկերի՝ կալանքի տակ գտնվող մարդկանց գույքի վերադարձը: «Տեսեք՝ ինչ է կատարվում գյուղատնտեսության մեջ: Գարուն է գալիս: Ոչ սերմ կա գյուղերում, ոչ մեխանզացիա, ոչ սիլիտրա: Ինչո՞վ պետք է մարդիկ զարգանան, ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը», - զարմանք հայտնեց Ծառուկյանը՝ ներկայացնելով պաշտոնական ցուցանիշներ:


Մինչև տնտեսական հեղափոխության մասին հայտարարելը, Ծառուկյանի խոսքով, Հայաստանում 650 հազար ընտանիքից կար 1,5 մլն վարկառու: «Անցավ մեկ տարի: Տնտեսական հեղափոխության արդյունքում այդ թիվը պետք է նվազեր ու դառնար գոնե 1,2 մլն, սակայն աճել է ու դարձել 1,65 մլն: Մարդն այսօր մտածում է մութը երբ ընկնի ու էլ չի ուզում լույսը բացվի, որ հանկարծ խնդիր չունենա, չգան տունն ու հողը տանեն», - ասաց խոշոր գործարարը:


Վերջում նա ընդունեց, որ տնտեսական աճ կա, սակայն դա իր կարծիքով չի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա: «Դա չի ազդել մարդկանց բարեկեցության վրա, վարկերը չեն փակվել: Դրա համար հարկավոր է առողջացման ծրագիր», - եզրափակեց նա:


2019 թվականին Հայաստանում գրանցվել է 7,6 տոկոս տնտեսական աճ և այդ ցուցանիշով Հայաստանն առաջինն է տարածաշրջանում: